12:52  +04,  3 հոկտեմբերի, 2015

Երեւանի միջազգային կիսամարաթոն. Էմմիյանն ու Ջորկաեֆը փողոց դուրս բերեցին հազարավոր վազորդների (ֆոտոշարք)

Երեւանի միջազգային կիսամարաթոնը (21 կմ) կայացավ: Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի չգերազանցված ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի նախաձեռնած առաջին միջազգային կիսամարաթոնի մեկնարկը տրվեց մայրաքաղաքի Հանրապետության հրապարակից: Մասնակցեց նաեւ ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը երկու եղբայրների հետ:

«Ես միշտ պատրաստ եմ այսպիսի միջոցառումների: Կարեւորն այն է, որ երեխաների, երիտասարդների հետ այսօր մասնակցում եմ այս մարաթոնին: Շատ կարեւոր է գալ ասյտեղ, վազել: Շատ հաճելի է, որ  երթեւեկություն չկա»,- Յուրի Ջորկաեֆի խոսքը փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Կիսամարաթոնը կազմակերպվել է կառավարության պետական ծրագրով՝ սպորտի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, ՀԱՕԿ-ի եւ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Միջոցառման պաշտոնական կազմակերպիչը «Ռանարմ» ընկերությունն է:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: