13:42  ,  2 հոկտեմբերի, 2015

«Ոսկե գնդակի» հավակնորդները

ՖԻՖԱ-ն հրապարակել է «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակը: 25 երկրների 59 ֆուտբոլիստներ են հավակնում տարվա լավագույնի կոչմանը: Ամենաշատ ներկայացուցիչ ունի Արգենտինան՝ Լիոնել Մեսի, Սերխիո Ագուերո, Խավյեր Մասկերանո, Կարլոս Տեւես, Նիկոլաս Օտամենդի, Խավյեր Պաստորե:

Հնգական ներկայացուցիչ ունեն Չիլին (Կլաուդիո Բրավո, Ալեքսիս Սանչես, Գարի Մեդել, Էդուարդո Վարգաս, Արտուրո Վիդալ) ու Իսպանիան (Դիեգո Կոստա, Դավիդ Դե Խեա, Անդրեաս Ինյեստա, Ալվարո Մորատա, Սերխիո Ռամոս):

ՖԻՖԱ-ն 59 հավակնորդներից կընտրի 23-ին: Եզրափակիչ փուլում կմնա երեք հավակնորդ: Լավագույնին կընտրեն լրագրողներն ու ազգային հավաքականների մարզիչներն ու ավագները: Հաղթողը հայտնի կդառնա 2016թ. հունվարի 11-ին:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» նախորդ դափնեկիրը Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս