Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեւիդ Բեքհեմը պատմել է, թե գործող ֆուտբոլիստներից ովքեր եմ ամենաշատը տպավորում իրեն:
«Հնարավոր չէ չնշել Մեսիին ու Ռոնալդուին, իսկ նրանցից բացի, կարծում եմ՝ շատ լավն է Ալվարո Մորատան: Կնշեմ նաեւ Մարկո Վերատիին, որի հետ խաղացել եմ ՊՍԺ-ում: Մարկոն հրաշալի ու շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է: Եվ վերջում, իհարկե, Նեյմարը: Կարելի է առանձնացնել շատ ֆուտբոլիստների, բայց եկեք բավարարվենք այս խմբով: Անգլիացիների մեջ կառանձնացնեմ Ռունիին: Ուեյնը հիանալի է հանդես գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», որը հաջող է սկսել այս մրցաշրջանը»,- Բեքհեմի խոսքը մեջբերում է sport360-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:45 , 15 նոյեմբերի
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի