Աշխարհի 5 լավագույն ֆուտբոլիստներն՝ ըստ Բեքհեմի

14:43   1 հոկտեմբերի, 2015

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեւիդ Բեքհեմը պատմել է, թե գործող ֆուտբոլիստներից ովքեր եմ ամենաշատը տպավորում իրեն:

«Հնարավոր չէ չնշել Մեսիին ու Ռոնալդուին, իսկ նրանցից բացի, կարծում եմ՝ շատ լավն է Ալվարո Մորատան: Կնշեմ նաեւ Մարկո Վերատիին, որի հետ խաղացել եմ ՊՍԺ-ում:  Մարկոն հրաշալի ու շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է: Եվ վերջում, իհարկե, Նեյմարը: Կարելի է առանձնացնել շատ ֆուտբոլիստների, բայց եկեք բավարարվենք այս խմբով: Անգլիացիների մեջ կառանձնացնեմ Ռունիին: Ուեյնը հիանալի է հանդես գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», որը հաջող է սկսել այս մրցաշրջանը»,- Բեքհեմի խոսքը մեջբերում է sport360-ը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.