Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի է եզրափակիչի առաջին մասնակիցը: Ռուսաստանցի Պետր Սվիդլերը հոլանդացի Անիշ Գիրիի հետ դիմակայությունում հաղթանակ տարավ երկու դասական պարտիաների արդյունքում: Ռուս գրոսմայստերն առաջին պարտիայում հաղթել էր սեւ ֆիգուրներով, երկրորդ պարտիայում բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1.5:0.5:
Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը արագ շախմատի թայ-բրեյքում կվիճարկեն ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն ու ուկրաինացի Պավել Էլյանովը: Երկու դասական պարտիաներից հետո հաշիվը հավասար է՝ 1:1:
Աշխարհի գավաթի խաղարկությունը կավարտվի հոկտեմբերի 5-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի