18:03 28 սեպտեմբերի, 2015Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի է եզրափակիչի առաջին մասնակիցը: Ռուսաստանցի Պետր Սվիդլերը հոլանդացի Անիշ Գիրիի հետ դիմակայությունում հաղթանակ տարավ երկու դասական պարտիաների արդյունքում: Ռուս գրոսմայստերն առաջին պարտիայում հաղթել էր սեւ ֆիգուրներով, երկրորդ պարտիայում բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1.5:0.5:
Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը արագ շախմատի թայ-բրեյքում կվիճարկեն ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն ու ուկրաինացի Պավել Էլյանովը: Երկու դասական պարտիաներից հետո հաշիվը հավասար է՝ 1:1:
Աշխարհի գավաթի խաղարկությունը կավարտվի հոկտեմբերի 5-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.