Ռուսաստանցի գրոսմայստերներ Սերգեյ Կարյակինն ու Պետր Սվիդլերը քառորդ եզրափակիչի թայ-բրեյքի արդյունքում դուրս են եկել Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Կարյակինը պայքարից դուրս է թողել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին, Սվիդլերը՝ չինացի Յի Վեյին:
Եզրափակիչի ուղեգրի համար Կարյակինը կմրցի ուկրաինացի Պավել Էլյանովի, Սվիդլերը՝ հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Էլյանովը պարտության էր մատնել ամերիկացի Հիկարու Նակամուրային, Սվիդլերը՝ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին:
Հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 5-ին: Եզրափակիչի մասնակիցները կնվաճեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի