22:07 25 սեպտեմբերի, 2015Ռուսաստանցի գրոսմայստերներ Սերգեյ Կարյակինն ու Պետր Սվիդլերը քառորդ եզրափակիչի թայ-բրեյքի արդյունքում դուրս են եկել Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Կարյակինը պայքարից դուրս է թողել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին, Սվիդլերը՝ չինացի Յի Վեյին:
Եզրափակիչի ուղեգրի համար Կարյակինը կմրցի ուկրաինացի Պավել Էլյանովի, Սվիդլերը՝ հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Էլյանովը պարտության էր մատնել ամերիկացի Հիկարու Նակամուրային, Սվիդլերը՝ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին:
Հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 5-ին: Եզրափակիչի մասնակիցները կնվաճեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.