13:30  ,  25 սեպտեմբերի, 2015

Forbes. Տասնամյակի ամենաբարձր վարձատրվող մարզիկները

Forbes-ը հրապարակել է նախորդ տասնամյակի ամենաբարձր վարձատրված մարզիկների ցուցակը, որը գլխավորում է գոլֆի ամերիկացի վարպետ Թայգեր Վուդսը՝ 845 միլիոն դոլար եկամուտով:

Տասնամյակի լավագույն ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուն եւ Լիոնել Մեսին եզրափակում են տասնյակը:

20 առաջատարների թվում միակ մարզուհին ռուսաստանցի թենիսիստուհի Մարիա Շարապովան է՝ 250 միլիոն դոլար:

Տասնամյակի ամենաբարձր վարձատրված մարզիկները

1. Թայգեր Վուդս (գոլֆ)՝ 845 միլիոն դոլար

2. Ֆլոյդ Մեյվեզեր (պրոֆեսիոնալ բռնցքամարտ)՝ 660 միլիոն

3. Կոբի Բրայանտ (բասկետբոլ)՝ 475 միլիոն

4. Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ)՝ 472 միլիոն

5. ՖիլՄիքելսոն (գոլֆ)՝ 468 միլիոն

6. Ռոջեր Ֆեդերեր (թենիս)՝ 455 միլիոն

7. Դեւիդ Բեքհեմ (ֆուտբոլ)՝ 441 միլիոն

8. Մենի Պակյաո (պրոֆեսիոնալ բռնցքամարտ)՝ 432 միլիոն

9. Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ)՝ 407 միլիոն

10. Լիոնել Մեսի (ֆուտբոլ)՝ 350 միլիոն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում