Վիգոյի «Սելտայի» պաշտպան Սերխի Գոմեսը մեկնաբանել է «Բարսելոնայի» դեմ իսպանական Պրիմերայի 5-րդ տուրի խաղի դրվագը, որում նա միտումնավոր հարվածել էր ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի մեջքին: Գլխավոր մրցավարը չէր նկատել այդ դրվագը, սակայն խաղի վերջնամասում Գոմեսը դեղին քարտ էր ստացել այլ խախտման համար:
«Ցավում եմ տեղի ունեցածի համար: Երբ ֆուտբոլում էմոցիաները չափազանց շատ են լինում, կարող է տեղի ունենալ ամեն բան, սակայն ես չէի ցանկանում ցավ պատճառել Սուարեսին: Նա հիանալի ֆուտբոլիստ է»,- Սերխի Գոմեսի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Վիգոյում կայացած խաղում կատալոնական ակումբը սենսացիոն պարտություն էր կրել 1:4 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:51 , 15 նոյեմբերի
09:07 , 15 նոյեմբերի 
01:40 , 15 նոյեմբերի 
23:45 , 14 նոյեմբերի 
23:29 , 14 նոյեմբերի
23:07 , 14 նոյեմբերի
22:54 , 14 նոյեմբերի
21:02 , 14 նոյեմբերի 
20:48 , 14 նոյեմբերի 
20:19 , 14 նոյեմբերի