18:43  ,  23 սեպտեմբերի, 2015

Միխայել Շումախերի քաշը նվազել է մինչեւ 45 կգ

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի անձնական քաշը նվազել է մինչեւ 45 կգ, հաղորդում է Corriere della Sera-ն։ Նրա հասակը 174 սմ է, որի դեպքում այդ քաշը կրիտիկական ցածր է։

Լեգենդար ավտոարշավորդը չի կարողանում քայլել, խոսել եւ կիսագիտակից վիճակում է։

Հիշեցնենք, որ Շումախերը 2013թ. դեկտեմբերին ֆրանսիական Ալպերում ստացել էր գլխուղեղի ծանր վնասվածք եւ տեւական ժամանակ կոմայի մեջ էր։ Այժմ նա վերականգնողական փուլ է անցնում իր առանձնատանը կահավորած կլինիկայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս