19:33  ,  20 սեպտեմբերի, 2015

Սինգապուրի Մեծ մրցանակ. «Ֆերարիի» կրկնակի հաջողությունը

Ֆորմուլա-1-ի առաջնության Սինգապուրի Մեծ մրցանակն ավարտվեց «Ֆերարիի» գերմանացի մրցարշավորդ Սեբաստիան Ֆետելի հաղթանակով: Պատվո հարթակ բարձրացավ «Ֆերարիի» նաեւ երկրորդ ներկայացուցիչը: Կիմի Ռայկոնենը գրավեց երրորդ տեղը: Երկրորդ Դանիել Ռիկյարդոն էր՝ «Ռեդ Բուլից»:

Վերջնագիծ չհասան Լյուիս Հեմիլթոնը («Մերսեդես»), Ֆերնանդո Ալոնսոն («Մաքլարեն»), Ջենսոն Բաթոնը («Մաքլարեն»), Ֆելիպե Մասան («Ուիլյամս») եւ Նիկո Հյուլկենբերգը («Ֆորս Ինդիա»):

Ընդհանուր հաշվարկը շարունակում է գլխավորել Հեմիլթոնը՝ 252 միավոր, երկրորդ տեղում է Նիկո Ռոսբերգը՝ 211, եռյակը եզրափակում է Սեբաստիան Ֆետելը՝ 203:

Սինգապուրի Մեծ մրցանակ

1. Սեբվաստիան Ֆետել («Ֆերարի») (61 շրջան)

2. Դանիել Ռիկյարդոն («Ռեդ Բուլ»)՝ +1,48

3. Կիմի Ռայկոնեն («Ֆերարի»)՝ +17,15

4. Նիկո Ռոսբերգ («Մերսեդես»)՝ +24,72

5. Վալտերի Բոտաս («Ուիլյամս»)՝ +34,20

6. Դանիիլ Կվյատ («Ռեդ Բուլ»)՝ +35,51

7. Սերխիո Պերես («Ֆորս Ինդիա»)՝ +50,84

8. Մաքս Ֆերստապեն («Տորո Ռոսո»)՝ +51,45

9. Կարլոս Սայնս («Տորո Ռոսո»)՝ +52,86

10. Ֆելիպե Նասր («Զաուբեր»)՝ +1:30,04

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում