10:34  ,  18 հունիսի, 2012

Ջոկովիչն առաջինն է, Նալբանդյանը` 39-ը

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է համաշխարհային դասակարգման հերթական աղյուսակը: Առաջին տեղը շարունակում է պահպանել սերբ Նովակ Ջոկովիչը:

Արգենտինացի Դավիդ Նալբանդյանը 39-րդ տեղում է: Հիշեցնենք, որ եզրային մրցավարի նկատմամբ դրսեւորած ագրեսիվ վարքի համար Լոնդոնի Queen's Club մրցաշարի եզրափակիչում Նալբանդյանին գրանցվեց տեխնիկական պարտություն:

ATP դասակարգման աղյուսակ. 18 հունիսի 2012 թ.

1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)` 12 280 միավոր

2 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)` 10 060

3 (3). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)` 9435

4 (4). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա)` 6980

5 (5). Ժո-Վիլֆրիդ Ցոնգա (Ֆրանսիա)` 5230

6 (6). Դավիդ Ֆերեր (Իսպանիա)` 5180

7 (7). Տոմաշ Բերդիխ (Չեխիա)` 4685

8 (8). Յանկո Տիպսարեւիչ (Սերբիա)` 3200

9 (9). Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա)` 3180

10 (10). Ջոն Իսներ (ԱՄՆ)` 2655

39. (39). Դավիթ Նալբանդյան (Արգենտինա)` 1, 015

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով