Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/32-րդ եզրափակիչում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանին պայքարից դուրս թողած ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոն խոստովանել է, որ անպատրաստ է մասնակցում մրցաշարին:
«Նույնիսկ, չէի հասցրել պատշաճ պատրաստվել այս մրցաշարին: Խաղում էի Աբու Դաբիի մրցաշարում, մի քանի օր եմ հանգստացել, նաեւ կնոջս ծննդյան օրն էր: Նույնիսկ, Դենիս Խիսմատուլինի հետ պայքարին հասցրեցի պատրաստվել միայն մեկ գույնի համար: Արոնյանի մասին ընդհանրապես չէի մտածում: Իհարկե, սխալ է այս կարգի մրցաշարին այդպես մոտենալը, բայց, ցավոք, վիճակահանությունն էլ շատ ուշ եղավ»,- Արեշչենկոյի խոսքը մեջբերում է chess-news.ru-ն:
Հիշեցնենք, որ Արեշչենկոյի եւ Արոնյանի երկու դասական պարտիաներում գրանցվել է ոչ ոքի, իսկ արագ շախմատի երկու պարտիաներում էլ հաղթանակ է տարել ուկրաինացի շախմատիստը:
Ընթացիկ վարկանիշային աղյուսակում Լեւոն Արոնյանը 7-րդն է, Ալեքսանդր Արեշչենկոն՝ 80-րդը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի