22:36 16 սեպտեմբերի, 2015Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/32-րդ եզրափակիչում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանին պայքարից դուրս թողած ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոն խոստովանել է, որ անպատրաստ է մասնակցում մրցաշարին:
«Նույնիսկ, չէի հասցրել պատշաճ պատրաստվել այս մրցաշարին: Խաղում էի Աբու Դաբիի մրցաշարում, մի քանի օր եմ հանգստացել, նաեւ կնոջս ծննդյան օրն էր: Նույնիսկ, Դենիս Խիսմատուլինի հետ պայքարին հասցրեցի պատրաստվել միայն մեկ գույնի համար: Արոնյանի մասին ընդհանրապես չէի մտածում: Իհարկե, սխալ է այս կարգի մրցաշարին այդպես մոտենալը, բայց, ցավոք, վիճակահանությունն էլ շատ ուշ եղավ»,- Արեշչենկոյի խոսքը մեջբերում է chess-news.ru-ն:
Հիշեցնենք, որ Արեշչենկոյի եւ Արոնյանի երկու դասական պարտիաներում գրանցվել է ոչ ոքի, իսկ արագ շախմատի երկու պարտիաներում էլ հաղթանակ է տարել ուկրաինացի շախմատիստը:
Ընթացիկ վարկանիշային աղյուսակում Լեւոն Արոնյանը 7-րդն է, Ալեքսանդր Արեշչենկոն՝ 80-րդը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.