Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանն ավարտեց պայքարը Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում: Ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյի հետ 1/32 եզրափակիչի դիմակայությունը երկու դասական պարտիաներից հետո տեղափոխվել էր թայ-բրեյք:
Արագ շախմատի երկու պարտիաներում էլ հաղթանակ է տարել Արեշչենկոն՝ հաղթելով ընդհանուր 3:1 հաշվով: Դասական պարտիաներն ավարտվել էին ոչ ոքի:
Լեւոն Արոնյանը պայքարի մեջ մնացած Հայաստանի վերջին ներկայացուցիչն էր: Ավելի վաղ, դուրս էին մնացել նաեւ Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը: Սարգսյանի մրցակիցը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն էր, Մելքումյանինը՝ կուբացի Լենյեր Դոմինգեսը: Սամվել Տեր-Սահակյանն առաջին փուլում պարտվել էր ռուս Նիկիտա Վիտյուգովին:
ԱՄՆ-ն ներկայացնող Սամուել Սեւյանն ու Վարուժան Հակոբյանը չէին հաղթահարել 1/64 եզրափակիչի արգելքը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի