Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյանը դուրս մնաց պայքարից

17:01   16 սեպտեմբերի, 2015

Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանն ավարտեց պայքարը Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում: Ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյի հետ 1/32 եզրափակիչի դիմակայությունը երկու դասական պարտիաներից հետո տեղափոխվել էր թայ-բրեյք:

Արագ շախմատի երկու պարտիաներում էլ հաղթանակ է տարել Արեշչենկոն՝ հաղթելով ընդհանուր 3:1 հաշվով: Դասական պարտիաներն ավարտվել էին ոչ ոքի:

Լեւոն Արոնյանը պայքարի մեջ մնացած Հայաստանի վերջին ներկայացուցիչն էր: Ավելի վաղ, դուրս էին մնացել նաեւ Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը: Սարգսյանի մրցակիցը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն էր, Մելքումյանինը՝ կուբացի Լենյեր Դոմինգեսը: Սամվել Տեր-Սահակյանն առաջին փուլում պարտվել էր ռուս Նիկիտա Վիտյուգովին:

ԱՄՆ-ն ներկայացնող Սամուել Սեւյանն ու Վարուժան Հակոբյանը չէին հաղթահարել 1/64 եզրափակիչի արգելքը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.