17:17  ,  15 սեպտեմբերի, 2015

Աշխարհի Գավաթ. Արոնյան - Արեշչենկո պայքարը տեղափոխվեց թայ-բրեյք

Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյի հետ երկրորդ դասական պարտիան եւս ավարտեց ոչ ոքի։ Արոնյանը խաղում էր սպիտակ ֆիգուրներով։ Առաջին դասական պարտիայում եւս գրանցվել էր ոչ ոքի։ Պայքարը կշարունակվի թայ-բրեյքում՝ սեպտեմբերի 16-ին։

Հրանտ Մելքումյանը կուբացի Լենյեր Դոմինգեսի հետ պայքարում տանուլ տվեց եւ ավարտեց ելույթը։ 1/32 եզրափակիչի երկրորդ դասական պարտիայում Մելքումյանը սպիտակներով խաղաց ոչ ոքի։ Առաջին օրը հայ շախմատիստը պարտություն էր կրել։

Մաքսիմ Վաշյե-Լագրավի եւ Գաբրիել Սարգսյանի երկրորդ դասական պարտիայում սպիտակներով առավելության հասավ ֆրանսիացի շախմատիստը եւ դուրս եկավ հաջորդ փուլ։ Առաջին պարտիան ավարտվել էր ոչ ոքի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով