17:17 15 սեպտեմբերի, 2015Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյի հետ երկրորդ դասական պարտիան եւս ավարտեց ոչ ոքի։ Արոնյանը խաղում էր սպիտակ ֆիգուրներով։ Առաջին դասական պարտիայում եւս գրանցվել էր ոչ ոքի։ Պայքարը կշարունակվի թայ-բրեյքում՝ սեպտեմբերի 16-ին։
Հրանտ Մելքումյանը կուբացի Լենյեր Դոմինգեսի հետ պայքարում տանուլ տվեց եւ ավարտեց ելույթը։ 1/32 եզրափակիչի երկրորդ դասական պարտիայում Մելքումյանը սպիտակներով խաղաց ոչ ոքի։ Առաջին օրը հայ շախմատիստը պարտություն էր կրել։
Մաքսիմ Վաշյե-Լագրավի եւ Գաբրիել Սարգսյանի երկրորդ դասական պարտիայում սպիտակներով առավելության հասավ ֆրանսիացի շախմատիստը եւ դուրս եկավ հաջորդ փուլ։ Առաջին պարտիան ավարտվել էր ոչ ոքի։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.