18:44  ,  14 սեպտեմբերի, 2015

Աշխարհի Գավաթ. Հայ շախմատիստների արդյունքները

Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել է 1/32 եզրափակիչը։

Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանն առաջին դասական պարտիայում սեւերով ոչ ոքի է խաղացել ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյի հետ։

Գաբրիել Սարգսյանը սպիտակներով միավորը կիսել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։

Հրանտ Մելքումյանը սպիտակներով պարտվել է կուբացի Լենյեր Դոմինգեսին։ 

Երկրորդ դասական պարտիաները տեղի կունենան սեպտեմբերի 15-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով