18:44 14 սեպտեմբերի, 2015Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել է 1/32 եզրափակիչը։
Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանն առաջին դասական պարտիայում սեւերով ոչ ոքի է խաղացել ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյի հետ։
Գաբրիել Սարգսյանը սպիտակներով միավորը կիսել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։
Հրանտ Մելքումյանը սպիտակներով պարտվել է կուբացի Լենյեր Դոմինգեսին։
Երկրորդ դասական պարտիաները տեղի կունենան սեպտեմբերի 15-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.