Բաքվում մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի առաջին դասական պարտիայում Հայաստանի ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը սեւերով առավելության հասավ ամերիկացի Գատա Կամսկու նկատմամբ, Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովի հետ:
ԱՄՆ-ն ներկայացնող Սամուել Սեւյան սեւերով միավորը կիսեց ադրբեջանական շախմատի առաջատար Թեյմուր Ռաջաբովի հետ, Վարուժան Հակոբյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց չեխ Վիկտոր Լազնիցկայի հետ:
Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթանակ էր տարել լյուքսեմբուրգցի Միխայել Վայդենկելերի նկատմամբ:
Գաբրիել Սարգսյանն առաջին փուլի առաջին պարտիայում սեւերով միավորը կիսել էր լեհ Մատեուշ Բարտելի հետ:
Առաջին փուլի երկրորդ դասական պարտիաները տեղի կունենա սեպտեմբերի 12-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի