19:37 11 սեպտեմբերի, 2015Բաքվում մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի առաջին դասական պարտիայում Հայաստանի ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը սեւերով առավելության հասավ ամերիկացի Գատա Կամսկու նկատմամբ, Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովի հետ:
ԱՄՆ-ն ներկայացնող Սամուել Սեւյան սեւերով միավորը կիսեց ադրբեջանական շախմատի առաջատար Թեյմուր Ռաջաբովի հետ, Վարուժան Հակոբյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց չեխ Վիկտոր Լազնիցկայի հետ:
Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթանակ էր տարել լյուքսեմբուրգցի Միխայել Վայդենկելերի նկատմամբ:
Գաբրիել Սարգսյանն առաջին փուլի առաջին պարտիայում սեւերով միավորը կիսել էր լեհ Մատեուշ Բարտելի հետ:
Առաջին փուլի երկրորդ դասական պարտիաները տեղի կունենա սեպտեմբերի 12-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.