17:25  ,  11 սեպտեմբերի, 2015

Աշխարհի Գավաթ. Լեւոն Արոնյանը Բաքվում մեկնարկեց հաղթանակով

Բաքվում մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հաղթանակ տարավ 120-րդ համար, լյուքսեմբուրգցի Միխայել Վայդենկելերի նկատմամբ: 1/64 եզրափակիչի առաջին դասական պարտիայում 9-րդ համար Լեւոն Արոնյանը խաղում էր սպիտակ ֆիգուրներով եւ առավելության հասավ 33-րդ քայլում: Սեպտեմբերի 12-ին շախմատիստները կանցկացնեն երկրորդ դասական պարտիան: Հավասարության դեպքում, կանցկացվի թայ-բրեյք:

44-րդ համար Գաբրիել Սարգսյանն առաջին փուլի առաջին պարտիայում սեւերով միավորը կիսել է 85-րդ համար, լեհ Մատեուշ Բարտելի հետ:

101-րդ համար Սամվել Տեր-Սահակյանը խաղում է 28-րդ համար Նիկիտա Վիտյուգովի (Ռուսաստան), 82-րդ համար Հրանտ Մելքումյանը՝ 47-րդ համար Գատա Կամսկու (ԱՄՆ) հետ:

ԱՄՆ-ն ներկայացնող Սամուել Սեւյանը (112-րդ համար) առաջին փուլում մրցում է ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ, 79-րդ համար Վարուժան Հակոբյանը՝ 50-րդ համար Վիկտոր Լազնիցկայի (Չեխիա) հետ:

Մրցաշարը նոկաուտ մրցակարգով է, պարտվողը դուրս է մնում պայքարից: Աշխարհի գավաթի խաղարկությունը կավարտվի հոկտեմբերի 5-ին: Մրցանակային հիմնադրամը 1,6 միլիոն դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով