Ադրբեջանի սպորտի նախարար Ազադ Ռահիմովը հայտարարել է, որ զիջումների են գնացել՝ թույլ տալով Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանին Բաքվում մասնակցել աշխարհի գավաթի խաղարկությանը:
«Ղարաբաղ այցելած մարդկանց մուտքն Ադրբեջան արգելված է: Ոմանք այնտեղ հայտնվում են չիմացությամբ, ոմանք ներողամտություն են հայցում: Բայց երբեմն Ադրբեջանն ընդառաջում է հանուն սպորտի»,- Ռահիմովի խոսքը մեջբերում է azerisport-ը:
Սեպտեմբերի 11-ին Բաքվում մեկնարկելիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայացնեն Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը: ԱՄՆ-ի ներկայացուցիչների թվում են Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սեւյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանից եւ Շախմատի միջազգային ֆեդերացիայից անվտանգության երաշխիքներ ստանալուց, ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի միջնորդությունից հետո հայ շախմատիստները հայտնեցին աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու որոշման մասին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի