22:47 9 սեպտեմբերի, 2015Ադրբեջանի սպորտի նախարար Ազադ Ռահիմովը հայտարարել է, որ զիջումների են գնացել՝ թույլ տալով Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանին Բաքվում մասնակցել աշխարհի գավաթի խաղարկությանը:
«Ղարաբաղ այցելած մարդկանց մուտքն Ադրբեջան արգելված է: Ոմանք այնտեղ հայտնվում են չիմացությամբ, ոմանք ներողամտություն են հայցում: Բայց երբեմն Ադրբեջանն ընդառաջում է հանուն սպորտի»,- Ռահիմովի խոսքը մեջբերում է azerisport-ը:
Սեպտեմբերի 11-ին Բաքվում մեկնարկելիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայացնեն Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը: ԱՄՆ-ի ներկայացուցիչների թվում են Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սեւյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանից եւ Շախմատի միջազգային ֆեդերացիայից անվտանգության երաշխիքներ ստանալուց, ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի միջնորդությունից հետո հայ շախմատիստները հայտնեցին աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու որոշման մասին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.