Լեւոն Արոնյանը ներկա է եղել ֆուտբոլի Հայաստանի եւ Դանիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի ընտրական խաղին, որն ավարտվել էր 0:0 հաշվով: Հայկական շախմատի առաջատարի հետ են եղել նաեւ նրա ընկերուհի Արիանե Կաոիլին եւ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հրանտ Մելքումյանը:
«Հատուկ ֆանատների տրիբունայից վայելում ենք Հայաստանի հավաքականի խաղը մի քանի անհայտ գրոսմայստերների, երկրպագուների եւ ընկերների հետ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արոնյանը ՝ տեղադրելով լուսանկարներ:
Հիշեցնենք, որ վերջերս Լեւոն Արոնյանը նվաճել էր ամերիկյան Սենթ Լուիսում կայացած Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի հաղթողի տիտղոսը:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի