Լեւոն Արոնյանը՝ Հայաստան - Դանիա խաղին (ֆոտո)

13:38   8 սեպտեմբերի, 2015

Լեւոն Արոնյանը ներկա է եղել ֆուտբոլի Հայաստանի եւ Դանիայի հավաքականների միջեւ Եվրո-2016-ի ընտրական խաղին, որն ավարտվել էր 0:0 հաշվով: Հայկական շախմատի առաջատարի հետ են եղել նաեւ նրա ընկերուհի Արիանե Կաոիլին եւ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հրանտ Մելքումյանը:

«Հատուկ ֆանատների տրիբունայից վայելում ենք Հայաստանի հավաքականի խաղը մի քանի անհայտ գրոսմայստերների, երկրպագուների եւ ընկերների հետ»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արոնյանը ՝ տեղադրելով լուսանկարներ:

Հիշեցնենք, որ վերջերս Լեւոն Արոնյանը նվաճել էր ամերիկյան Սենթ Լուիսում կայացած Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի հաղթողի տիտղոսը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.