00:18  ,  8 սեպտեմբերի, 2015

Դանիել Ագեր. Հայաստանը լավ թիմ է, բայց ինքներս դժվարություններ ստեղծեցինք մեզ համար

Անգլիական «Լիվերպուլի» նախկին պաշտպան Դանիել Ագերը Եվրո-2016-ի ընտրական խաղում Հայաստանի եւ Դանիայի հավաքականների միջեւ գոլազուրկ ոչ ոքիից հետո պատասխանել է NEWS.am Sport-ի թղթակցի հարցերին:

Ձեր կարծիքը խաղի մասին:

Խաղը մեզ համար շատ հեռու էր հաջող լինելուց:

Կարո՞ղ եք համեմատել այժմյան Հայաստանի հավաքականն այն թիմի հետ, որը Կոպենհագենում հաղթել էր 4:0 հաշվով:

Ոչ, ես չեմ կարող համեմատել, քանի որ չէի մասնակցում այդ հանդիպմանը:

Բա՞րդ էր խաղալ Երեւանում:

Կարելի է ասել, որ այդ դժվարությունները հենց մենք ստեղծեցինք մեզ համար: Հայաստանի հավաքականը եւս լավ թիմ է, բայց պետք է ավելի լավ հանդես գայինք եւ կառավարեինք խաղը:

Խմբում երրորդ տեղը վա՞տ արդյունք կհամարվի Դանիայի հավաքականի համար:

Այո, երրորդ տեղը չի բավարարում մեզ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News