Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Լուչ-Էներգիայի» հարձակվող Ռուսլան Կորյանը Դանիայի հավաքականի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախավերջին խաղից հետո մեկնաբանել է արդյունքը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
«Տրամադրությունս նորմալ է՝ աշխատանքային: Իմ խաղը չեմ գնահատի, այլ կգնահատեմ թիմի խաղը: Մեկնարկային 20 րոպեները բարդ էին, հետո հավասարեցրինք խաղը եւ ստեղծեցինք գոլային պահեր: Ձգտում էինք, շատ կարեւոր էր վերականգնել երկրպագուների վստահությունը սերբերի դեմ խաղից հետո: Կարծում եմ՝ ինչ-որ չափով ստացվեց: Երեւի, այսօր կորցրինք 2 միավոր, քանի որ մեր գոլային պահերն ավելի սուր էին:
Սա չորրորդ խաղս էր հավաքականում եւ որքան շատ ես ստանում խաղաժամանակ, այնքան ավելանում է վստահությունը: Սերբերի դեմ խաղն ամբողջությամբ ձախողեցինք»,- ասել է Ռուսլան Կորյանը:
Հիշեցնենք, որ Հայաստան - Դանիա հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

12:53 , 21 սեպտեմբերի
10:05 , 21 սեպտեմբերի
09:07 , 21 սեպտեմբերի
01:04 , 21 սեպտեմբերի
00:57 , 21 սեպտեմբերի
00:48 , 21 սեպտեմբերի 
00:25 , 21 սեպտեմբերի
23:33 , 20 սեպտեմբերի 
22:27 , 20 սեպտեմբերի
21:32 , 20 սեպտեմբերի