«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է «Մոնակոյի» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալին ձեռք բերելու մասին:
19-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի հետ պայմանագիր է կնքել «4+1» համակարգով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 50 միլիոն եվրո է վճարելու Մարտիալին ձեռք բերելու համար:
Ֆրանսիայի նախորդ առաջնությունում Մարտիալը խփել է 9 գոլ: Նա 2013-ին «Լիոնից» է տեղափոխվել «Մոնակո», որի կազմում անցկացրած 70 խաղերում դարձել է 15 գոլի հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում