ԱՄՆ-ում ընթացող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի 5-րդ տուրից հետո առաջատարներն են Լեւոն Արոնյանն ու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 3.5-ական միավոր: Հայ գրոսմայստերը միավորը կիսել էր Ալեքսանդր Գրիշչուկի հետ, իսկ Մագնուս Կարլսենը պարտության է մատնել Ուեսլի Սոյին: Առաջատարներից կեսական միավոր են հետ Վեսելին Տոպալովն ու Անիշ Գիրին:
Օգոստոսի 28-ին մրցաշարում հանգստյան օր է: Օգոստոսի 29-ին կայանալիք 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի Մագնուս Կարլսենի հետ:
Sinquefield Cup-2015, 5-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 1:0
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0:1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:59 , 11 նոյեմբերի
23:12 , 10 նոյեմբերի
22:54 , 10 նոյեմբերի
21:58 , 10 նոյեմբերի
20:04 , 10 նոյեմբերի
19:06 , 10 նոյեմբերի
18:25 , 10 նոյեմբերի
17:10 , 10 նոյեմբերի
15:13 , 10 նոյեմբերի 
14:34 , 10 նոյեմբերի