11:44 28 օգոստոսի, 2015ԱՄՆ-ում ընթացող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի 5-րդ տուրից հետո առաջատարներն են Լեւոն Արոնյանն ու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 3.5-ական միավոր: Հայ գրոսմայստերը միավորը կիսել էր Ալեքսանդր Գրիշչուկի հետ, իսկ Մագնուս Կարլսենը պարտության է մատնել Ուեսլի Սոյին: Առաջատարներից կեսական միավոր են հետ Վեսելին Տոպալովն ու Անիշ Գիրին:
Օգոստոսի 28-ին մրցաշարում հանգստյան օր է: Օգոստոսի 29-ին կայանալիք 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի Մագնուս Կարլսենի հետ:
Sinquefield Cup-2015, 5-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 0.5:0.5
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 1:0
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 0.5:0.5
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 0:1
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.