11:28  ,  25 օգոստոսի, 2015

Sinquefield Cup. Լեւոն Արոնյանը բաժանում է 2-4-րդ տեղերը

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի երկրորդ տուրից հետո միանձնյա առաջատարը բուլղարացի Վեսելին Տոպալովն է:

Լեւոն Արոնյանը կես միավոր է հետ առաջատարից: 1.5-ական միավոր ունեն նաեւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու հոլանդացի Անիշ Գիրին:

Մեկական միավոր ունեն ամերիկացի Հիկարու Նակամուրան, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, նորվեգացի Մագնուս Կարլսենը: Կես միավոր ունի ամերիկացի Ուեսլի Սոն:

Պարտություններ են կրել աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան:

Երրորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի Անիշ Գիրիի հետ: Տուրի մյուս զույգերը կազմել են Սոն ու Գրիշչուկը, Կարլսենն ու Վաշյե-Լագրավը, Նակամուրան ու Կարուանան եւ Անանդն ու Տոպալովը:

Տուրը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին:

Sinquefield Cup-2015, երկրորդ տուր

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0:1

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 1:0

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 1:0

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով