11:28 25 օգոստոսի, 2015ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի երկրորդ տուրից հետո միանձնյա առաջատարը բուլղարացի Վեսելին Տոպալովն է:
Լեւոն Արոնյանը կես միավոր է հետ առաջատարից: 1.5-ական միավոր ունեն նաեւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու հոլանդացի Անիշ Գիրին:
Մեկական միավոր ունեն ամերիկացի Հիկարու Նակամուրան, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, նորվեգացի Մագնուս Կարլսենը: Կես միավոր ունի ամերիկացի Ուեսլի Սոն:
Պարտություններ են կրել աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանան:
Երրորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի Անիշ Գիրիի հետ: Տուրի մյուս զույգերը կազմել են Սոն ու Գրիշչուկը, Կարլսենն ու Վաշյե-Լագրավը, Նակամուրան ու Կարուանան եւ Անանդն ու Տոպալովը:
Տուրը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին:
Sinquefield Cup-2015, երկրորդ տուր
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0:1
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 1:0
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 1:0
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.