09:09  ,  24 օգոստոսի, 2015

Մոուրինյոյի որդին` «Բարսելոնայի» երկրպագու (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի որդին «Բարսելոնայի» երկրպագու է:

Լոնդոնի «Չելսիի» պորտուգալացի մարզիչի որդին թվիթերյան էջում տեղադրել է կատալոնական ակումբի մարզաշապիկով լուսանկար, որի վրա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի անունն է: Մոուրինյո կրտսերը եւս ֆուտբոլիստ է: Նա մարզվում է Լոնդոնի «Ֆուլհեմի» ակադեմիայում եւ ցանկանում է դառնալ դարպասապահ:

Հիշեցնենք, որ 52-ամյա Մոուրինյոն Արքայական ակումբը գլխավորել է 2010-2013-ը եւ այդ ընթացքում հասցրել է «բարեկամանալ» «Բարսելոնայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում