09:09 24 օգոստոսի, 2015Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի որդին «Բարսելոնայի» երկրպագու է:
Լոնդոնի «Չելսիի» պորտուգալացի մարզիչի որդին թվիթերյան էջում տեղադրել է կատալոնական ակումբի մարզաշապիկով լուսանկար, որի վրա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի անունն է: Մոուրինյո կրտսերը եւս ֆուտբոլիստ է: Նա մարզվում է Լոնդոնի «Ֆուլհեմի» ակադեմիայում եւ ցանկանում է դառնալ դարպասապահ:
Հիշեցնենք, որ 52-ամյա Մոուրինյոն Արքայական ակումբը գլխավորել է 2010-2013-ը եւ այդ ընթացքում հասցրել է «բարեկամանալ» «Բարսելոնայի» հետ:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.