Հայաստանը ներկայացնող Անուշ Գրիգորյանը հռչակվեց բռնցքամարտի կանանց Եվրոպայի երիտասարդական չեմպիոն:
Հունգարիայում ավարտված Եվրոպայի առաջնության 51 կգ քաշային կարգի եզրափակիչում Անուշ Գրիգորյանի մրցակիցը հույն Պլեա Ֆոտեինն էր, որի նկատմամբ հայ մարզուհին տարավ վստահ հաղթանակ, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
Գրիգորյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից եւ չենպիոնության ճանապարհին հաղթել էր մոլդովացի Եկատերինա Կարպին, հունգարացի Ալեխանդրա Վիգլասին եւ բրիտանացի Էլիս Ջոնսին:
Հիշեցնենք, որ Անուշ Գրիգորյանը 2014 թվականին նվաճել էր նաեւ երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:05 , 5 նոյեմբերի
18:02 , 5 նոյեմբերի
17:16 , 5 նոյեմբերի
17:02 , 5 նոյեմբերի
16:52 , 5 նոյեմբերի
16:04 , 5 նոյեմբերի
15:21 , 5 նոյեմբերի 
14:56 , 5 նոյեմբերի
14:03 , 5 նոյեմբերի
13:29 , 5 նոյեմբերի