12:48  ,  22 օգոստոսի, 2015

Հայաստանը՝ ձյուդոյի աշխարհի առաջնությունում

Հայաստանի հավաքականը կմասնակցի օգոստոսի 24-30-ն Աստանայում անցկացվելիք ձյուդոյի աշխարհի առաջնությանը, հաղորդում է msy-ը:

Մարզիչներ Տիգրան Բաբայանի եւ Կարեն Սիմոնյանի ղեկավարությամբ Հայաստանը կներկայացնեն 52 կգ քաշային Ժաննա Ստանկեւիչը (Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Դավիթ Խիթարյան), 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը (Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Կարեն Սիմոնյան), 66 կգ քաշային Արսեն Ղազարյանը (Վանաձորի «Գագիկ Ղազարյան» մարզական ակումբ, անձնական մարզիչ՝ Գագիկ Ղազարյան),  81 կգ քաշայիններ Անդրանիկ Չափարյանը (Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Անտոն Բաբայան) եւ Ռաֆայել Դավթյանը («Հայաստան» մարզական հասարակական կազմակերպություն, անձնական մարզիչ՝ Տիգրան Բաբայան):

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English