15:11  ,  17 օգոստոսի, 2015

Ռոբերտ Հովհաննիսյանը միայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց Ռիգայի մրցաշարի հաղթողին

Ռիգայում ավարտված շախմատային բաց մրցաշարում գերազանց արդյունք է գրանցել երեւանցի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր եւ, Ալեքսեյ Շիրովի հետ բաժանելով 1-2 տեղերը, լրացուցիչ ցուցանիշներով արժանացել երկրորդ մրցանակին:

Հայաստանը ներկայացնող մեկ այլ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը 6.5 միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը, հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում