12:42  ,  17 օգոստոսի, 2015

Պաշտոնական. Ռամոսը նոր պայմանագիր կնքեց «Ռեալի» հետ (ֆոտո)

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է Սերխիո Ռամոսի հետ գործող պայմանագիրը երկարաձգելու մասին:

Իսպանիայի հավաքականի 29-ամյա պաշտպանի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչեւ 2020-ի ամառը: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Ռամոսի տարեկան աշխատավարձը կազմելու է 10 միլիոն եվրո:

Իսպանացին 2005-ին «Սեւիլիայից» է տեղափոխվել Արքայական ակումբ: Վերջին շրջանում նրան ձեռք բերելու համար պայքարում էր «Մանչեսթեր Յունայթեդը»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում