16:16  ,  15 օգոստոսի, 2015

Յուրի Ջորկաեֆը կմասնակցի Երեւանի կիսամարաթոնին

Ֆրանսահայ նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը կմասնակցի Երեւանում հոկտեմբերի 3-ին առաջին անգամ անցկացվելիք վազքի միջազգային կիսամարաթոնին՝ «Երեւան ՌԱՆԱՐՄ 2015»-ին: Այդ մասին մասին ասվում է կազմակերպիչների տարածած հաղորդագրությունում:

 «Ուրախ եմ, որ լեգենդար Ռոբերտ Էմմիյանն այսպիսի նախաձեռնությամբ է հանդես գալիս եւ Երեւանում առաջին անգամ կանցկացվի վազքի միջազգային կիսամարաթոն: Ամբողջ աշխարհում նմանատիպ մարաթոններ եւ կիսամարաթոններ մշտական սպորտային միջոցառումներ են եւ կուզեմ, որ երեւանցիների, եւ հայ ժողովրդի համար էլ այն դառնա ամենամյա, քանի որ վազքը առողջ ապրելակերպի առաջին նախապայմաններից մեկն է: Մեծ ոգեւորությամբ եմ ընդունել մասնակցելու հրավերն ու եղբորս՝ Ֆրանսիայի Դեսին քաղաքի մշակութային, սպորտային եւ միջազգային կապերի գծով փոխքաղաքապետ Դենի Ջորկաեֆի հետ կլինեմ կիսամարաթոնի առաջին շարքերում եւ բոլորին կոչ եմ անում միանալ մեզ »,- ասել է Ջորկաեֆը:

«Երեւան ՌԱՆԱՐՄ 2015»-ը կանցկացվի Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եւ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հովանու ներքո:

Միջոցառման պաշտոնական կազմակերպիչն է «ՌԱՆԱՐՄ» ընկերությունը՝ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի ղեկավարությամբ:

Կիսամարաթոնը կլինի ամենամյա՝ նպատակ ունենալով խթանել մարզաձեւի տարածմանը, քարոզել առողջ ապրելակերպ եւ Հայաստանում զարգացնել սպորտային տուրիզմը:

Միջոցառումը, որը մեկնարկելու է Հանրապետության հրապարակում, ներառելու է 4 վազքարշավ. կիսամարաթոն (21,097 կմ), փոխանցումավազք (2 x 10,550 կմ), 5 կմ վազք, 2,5 կմ վազք 12 եւ ավելի տարիք ունեցող դպրոցականների համար:

«Երեւան ՌԱՆԱՐՄ 2015»-ին մասնակցության հայտագրումը մեկնարկել է օգոստոսի 11-ին: Բոլոր մասնակիցները կստանան մարզահագուստ եւ մեդալներ, իսկ հաղթողները՝ նաեւ դրամական պարգեւներ:

Կազմակերպչական աշխատանքներին աջակցում են նաեւ Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան (IAAF) եւ Միջազգային մարաթոնների եւ վազքարշավների

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English