00:35  ,  12 օգոստոսի, 2015

«Բարսելոնա» - «Սեւիլիա»՝ 4:4. Պայքարը կշարունակվի լրացուցիչ ժամանակում

Թբիլիսիում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Բարսելոնայի» եւ Եվրոպայի լիգայի հաղթող «Սեւիլիայի» միջեւ հանդիպմանը հիմնական ժամանակն ավարտվեց 4:4 հաշվվով:

Առաջին խաղակեսում կատալոնական ակումբը հաղթեց 3:1 հաշվով: Առաջինը հաջողության հասավ «Սեւիլիան», սակայն «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին երկու անգամ հրաշալի իրացրեց տուգանային հարվածները: Խաղակեսի վերջում Ռաֆինյան օգտագործեց Լուիս Սուարեսի փայլուն փոխանցումը:

Ընդմիջումից հետո Սուարեսը «Բարսելոնայի» առավելությունը հասցրեց երեք գոլի, սակայն հետագայում «Սեւիլիան» կարողացավ խփել երեք գնդակ՝ հավասարեցնելով հաշիվը՝ 4:4:

Եվրոպայի Սուպերգավաթի պատմության մեջ «Սեւիլիան» առաջին թիմն է, որին հաջողվեց հավասարեցնել հաշիվը երեք գոլի տարբերությունից հետո:

Եվրոպայի Սուպերգավաթ

«Բարսելոնա» - «Սեւիլիա»՝ 4:4 (հիմնական ժամանակ)

Լիոնել Մեսի, 7, 15, Ռաֆինյա, 44, Լուիս Սուարես, 52 – Էվեր Բանեգա, 3, Խոսե Անտոնիո Ռեյես, Քեւին Գամեյրո, 72, 11մ, Եվգենի Կոնոպլյանկա, 81

«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Պիկե, Դանի Ալվես, Մասկերանո, Մաթյո, Ռակիտիչ, Բուսկետս, Ինյեստա (Սերխի Ռոբերտո, 63), Ռաֆինյա (Բարտրա, 78), Սուարես, Մեսի:

«Սեւիլիա». Բետու, Տրեմուլինաս, Ռամի, Կոկե, Կրիխովյակ, Կրոն-Դելի, Իբորա (Մարիանո, 80), Ռեյես (Կոնոպլյանկա, 68), Բանեգա, Վիտոլո, Գամեյրա (Իմոբիլե, 80):

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում