18:27  +04,  15 հունիսի, 2012

Արթուր Սարկիսով. Ֆանատների անկարգությունները պետք չէ խառնել մեծ ֆուտբոլի հետ

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Եվրո-2012-ից ստացած տպավորոթյունների մասին:

Արթուր, ո՞ւմ ես համակրում այս մրցաշարում:

Իսպանացիներին, շատ լավ են խաղում: Ինչպես նաեւ ռուսներին: Շատ լավ կլիներ, որ Ռուսաստանի հավաքականը հաղթեր մրցաշարում:

Ընդհանուր առմամբ Եվրոն գոհացնո՞ւմ է:

Այո, իհարկե: Եվրոն մեծ տոն է:

Ո՞ր ֆուտբոլիստի խաղն է ամենից շատ տպավորել:

Դեռ շուտ է ասել: Ամեն ինչ առջեւում է:

Կա՞ թիմ, որը հիասթափեցրեց:

Ոչ, ամեն բան այնպես է, ինչպես սպասում էի:

Ի՞նչ կասես ռուս երկրպագուների հետ կապված անախորժությունների մասին:

Դա միշտ եղել է եւ կա: Ոչ միայն ռուս երկրպագուներն են անկարգ պահում իրենց ստադիոնում: Շատերն են ճայտրուկներ անցկացնում ստադիոն: Այս անգամ պատժեցին ռուսներին, եւ տուժեց հավաքականը: Այս ամենը ֆուտբոլից դուրս է եւ պետք չէ այն խառնել մեծ ֆուտբոլի հետ:

Եվրո-2016-ին մասնակցելու է 24 թիմ: Հույս ունենա՞նք, որ մեր հավաքականն էլ կմասնակցի:

Շատ եմ ցանկանում, որ այդպես լինի:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս