18:27 15 հունիսի, 2012Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Եվրո-2012-ից ստացած տպավորոթյունների մասին:
Արթուր, ո՞ւմ ես համակրում այս մրցաշարում:
Իսպանացիներին, շատ լավ են խաղում: Ինչպես նաեւ ռուսներին: Շատ լավ կլիներ, որ Ռուսաստանի հավաքականը հաղթեր մրցաշարում:
Ընդհանուր առմամբ Եվրոն գոհացնո՞ւմ է:
Այո, իհարկե: Եվրոն մեծ տոն է:
Ո՞ր ֆուտբոլիստի խաղն է ամենից շատ տպավորել:
Դեռ շուտ է ասել: Ամեն ինչ առջեւում է:
Կա՞ թիմ, որը հիասթափեցրեց:
Ոչ, ամեն բան այնպես է, ինչպես սպասում էի:
Ի՞նչ կասես ռուս երկրպագուների հետ կապված անախորժությունների մասին:
Դա միշտ եղել է եւ կա: Ոչ միայն ռուս երկրպագուներն են անկարգ պահում իրենց ստադիոնում: Շատերն են ճայտրուկներ անցկացնում ստադիոն: Այս անգամ պատժեցին ռուսներին, եւ տուժեց հավաքականը: Այս ամենը ֆուտբոլից դուրս է եւ պետք չէ այն խառնել մեծ ֆուտբոլի հետ:
Եվրո-2016-ին մասնակցելու է 24 թիմ: Հույս ունենա՞նք, որ մեր հավաքականն էլ կմասնակցի:
Շատ եմ ցանկանում, որ այդպես լինի:
Զրուցեց Վերա Մարտիրոսյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.