17:10  ,  15 հունիսի, 2012

Ռոբերտ Արզումանյան. Սա ամենաուժեղ Եվրոն է

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Եվրո-2012-ից ստացած տպավորությունների մասին:

Ռոբերտ, ո՞ւմ ես համակրում այս մրցաշարում:

Դել Բոսկեին եւ Իսպանիայի հավաքականին եմ հավանում: Լավ են խաղում, բայց երեւի բավական է, ինչքան հաղթեցին:

Այսինքն, միշտ համակրում ես ուժեղագույնին:

Այո:

Ի՞նչ տպավորություն է թողնում այս Եվրոն:

Շատ լավ: Կարծում եմ` սա ուժեղագույն Եվրոն է, որը տեսել ենք: Բոլոր հավաքականները դուրս են գալիս դաշտ ֆուտբոլ խաղալու, այլ ոչ թե պաշտպանվելու:

Կա՞ հավաքական, որը հիասթափեցրեց:

Առաջին խաղում Հոլանդիան հիասթափեցրեց: Մնացած ամեն ինչ նորմալ է:

Ովքե՞ր են այս պահի դրությամբ ֆավորիտները:

Իսպանիա, Գերմանիա:

Ո՞ր ֆուտբոլիստն է ամենից լավ իրեն դրսեւորել:

Ալան Ձագոեւը:

Հայերի մեծամասնության ուրախությունը իռլանդացիների ջախջախիչ պարտության հետ կապված քե՞զ էլ փոխանցվեց:

Ի՞նչ մեղք ունեն իռլանդացիները մրցավարի սխալ որոշման համար: Մրցավարը կարող էր սխալ որոշում կայացնել նաեւ մեր օգտին: Ես սիրում եմ իռլանդացիներին եւ շոտլանդացիներին:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս