17:10 15 հունիսի, 2012Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Եվրո-2012-ից ստացած տպավորությունների մասին:
Ռոբերտ, ո՞ւմ ես համակրում այս մրցաշարում:
Դել Բոսկեին եւ Իսպանիայի հավաքականին եմ հավանում: Լավ են խաղում, բայց երեւի բավական է, ինչքան հաղթեցին:
Այսինքն, միշտ համակրում ես ուժեղագույնին:
Այո:
Ի՞նչ տպավորություն է թողնում այս Եվրոն:
Շատ լավ: Կարծում եմ` սա ուժեղագույն Եվրոն է, որը տեսել ենք: Բոլոր հավաքականները դուրս են գալիս դաշտ ֆուտբոլ խաղալու, այլ ոչ թե պաշտպանվելու:
Կա՞ հավաքական, որը հիասթափեցրեց:
Առաջին խաղում Հոլանդիան հիասթափեցրեց: Մնացած ամեն ինչ նորմալ է:
Ովքե՞ր են այս պահի դրությամբ ֆավորիտները:
Իսպանիա, Գերմանիա:
Ո՞ր ֆուտբոլիստն է ամենից լավ իրեն դրսեւորել:
Ալան Ձագոեւը:
Հայերի մեծամասնության ուրախությունը իռլանդացիների ջախջախիչ պարտության հետ կապված քե՞զ էլ փոխանցվեց:
Ի՞նչ մեղք ունեն իռլանդացիները մրցավարի սխալ որոշման համար: Մրցավարը կարող էր սխալ որոշում կայացնել նաեւ մեր օգտին: Ես սիրում եմ իռլանդացիներին եւ շոտլանդացիներին:
Զրուցեց Վերա Մարտիրոսյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.