Շվեդիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանը նվաճել է երկամարտի երկու ոսկե մեդալ: Մինչեւ 16 տարեկանների 56 կգ քաշային կարգում Արմեն Գրիգորյանը երկամարտի 211 կգ արդյունքով գրավել է առաջին տեղը՝ հետ թողնելով Հայաստանի եւս մեկ ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանին, որի արդյունքն է 204 կգ:
Մինչեւ 17 տարեկանների 50 կգ քաշային կարգում երկամարտի հաղթողի կոչումը նվաճել է Համլետ Մնացականյանը: Հայաստանի ներկայացուցիչը երկու վարժության արդյունքում, հավաքել է 189 կգ՝ լավագույն եռյակում առաջ անցնելով Ռումինիայի եւ Թուրքիայի ծանրորդներից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում