Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը նորամուտը պորտուգալական «Մարիտիմու» ակումբում նշել է գոլով: Ընկերական խաղում «Մարիտիմուն» մրցել է «Բրագայի» երիտասարդական թիմի հետ եւ առավելության է հասել 2:0 հաշվով: Գեւորգ Ղազարյանը խփել է «Մարիտիմուի» երկրորդ գոլը՝ աչքի ընկնելով 77-րդ րոպեին, հաղորդում է abola-ն:
«Մարիտիմուն» պատրաստվում է Պորտուգալիայի առաջնությանը, որը կմեկնարկի օգոստոսի 14-ին: «Մարիտիմուն» օգոստոսի 16-ին կհյուրընկալվի «Մադեյրային»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:05 , 11 նոյեմբերի
13:02 , 11 նոյեմբերի 
12:27 , 11 նոյեմբերի 
12:12 , 11 նոյեմբերի
11:44 , 11 նոյեմբերի
11:09 , 11 նոյեմբերի
10:53 , 11 նոյեմբերի
10:02 , 11 նոյեմբերի
09:06 , 11 նոյեմբերի
00:59 , 11 նոյեմբերի