Մախաչկալայի «Անժիի» կիսապաշտպան Յուրի Ուդունյանը տեղափոխվել է Ձերժինսկի «Խիմիկ», որտեղ հանդես կգա վարձակալությամբ, հաղորդում է «Անժիի» կայքը:
Անցած մրցաշրջանում 20-ամյա Յուրի Ուդունյանը 28 հանդիպում է անցկացրել «Անժիի» երկրորդ թիմում եւ խփել է երեք գնդակ:
Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայում «Խիմիկը» գրավել է 17-րդ տեղը եւ հանդես կգա երկրորդ դիվիզիոնում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում